ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Բարեգործական Հասարակական Կազմակերպություն
«ՄԵՆՔ»-ի առաքելությունն է՝ օժանդակել, և ֆինանսական աջակցություն տրամադրել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում այն նախագծերին, որոնց կյանքը կախված է միայն ֆինանսական խնդիրներից։
Img

«ՄԵՆՔ»-ի հիմնադիր՝ Գրիգորյանների ընտանիքը երկար տարիներ աջակցություն է ցուցաբերել մշակույթային նախագծերին, որոնց կայանալը կախված է եղել միայն ֆինանսական խնդիրներից։ Լինելով սերտ կապված մշակույթի հետ՝ Գրիգորյանները քաջատեղյակ են եղել այս բնագավառի գործիչների խնդիրներին։ Այդ իսկ պատճառով՝ «ՄԵՆՔ»-ի օժանդակության առաջնային տեղը զբաղեցնում է ֆինանսական աջակցությունը հենց մշակույթի բնագավառում։ Հետագայում Գրիգորյանների կողմից բարեգործական նախաձեռնությունները ընդլայնվել են և ընդգրկել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են աջակցության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի ֆինանսավորում։ Այսպես, 2021թ․-ին ծնվեց «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպությունը: ՄԵՆՔ-ը որդեգրել է հետևյալ առաքելությունը՝ օժանդակել օգնության կարիք ունեցողներին, և օգնել հաղթահարել դժվարությունները միասին։

Ընթացիկ նախագծեր

    - Հայ Մայրեր բարեգործական ՀԿ, “Երազի Տուն” մանկական վերականգնողական կենտրոն՝ ամենամսյա ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին։ - Սաղմոսերգու հոգևոր երաժշտական արական երգչախմբի հովանավորություն։ - Երևանի Շեքսպիրյան Միջազգային Թատերական Փառատոն՝ հովանավորություն։

ՄԵՆՔ

Մեզ համար «ՄԵՆՔ»-ը ապրելակերպ է։ Համախմբվել ենք աջակցելու, և մեր օրինակով ցույց տալու, որ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆՔ։

Հայկ Գրիգորյան
Հիմնադիր
Նելլի Ավետիսյան
Համահիմնադիր
Արամ Մարտիրոսյան
Համահիմնադիր/նախագահ
Լիդա Գասպարյան
Մարքեթինգ դիզայներ
Նանա Հովհաննիսյան
Ծրագրերի ղեկավար
Միքայել Սաղյան
Տեխնիկական խորհրդատու