Առաքելություն
«ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության առաքելությունն է՝ աջակցել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում անհատների և նախագծերի, որոնք կրում են սոցիալական և/կամ կրթական ուղղվածություն՝ ապահովելով դրանց հետագա անխափան
գործունեությունը։ Առողջապահության բնագավառում ֆինանսավորումը դեռևս ընդգրկում է
հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի և քաղցկեղով ախտորոշված
հիվանդների բուժման ծախսերը։ ՄԵՆՔ հավատում ենք, որ անդադար աշխատանքի շնորհիվ՝ միահամուռ ուժերով, կկարողանանք ընդլայնել և՛ նախագծերի բնագավառները և՛ աջակցության ծավալները։ Միասին ՄԵՆՔ ավելի ուժեղ ենք։